Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին տեղեկացրել են, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961-ի Վիեննայի կոնվենցիային հակասող եւ նրանց «դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար»:
Բաքուն պահանջել է, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցները 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։