Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տելեգրամյան ալիքում հայտնվել է առաջին գրառումն այն բանից հետո, երբ նա դեկտեմբերի սկզբին «անհետացավ» Վլադիմիրի շրջանի Մելեխովո գյուղի թիվ 6 ուղղիչ գաղութից։ Քաղաքական գործիչը հաստատել է, որ իրեն տեղափոխել են Արեւմտյան Սիբիրի Յամալ թերակղզու Խարփ գյուղում գտնվող գաղութ։
Ընդդիմադիրը պարզաբանել է, որ իրեն բերման են ենթարկել դեկտեմբերի 23-ի երեկոյան Վլադիմիր-Մոսկվա-Չելյաբինսկ-Եկատերինբուրգ-Կիրով-Վորկուտա-Խարպ երթուղով։ Նա էտապի՝ պահակախմբով աքսոր տեղափոխելու 20 օրերն անվանել է «բավականին հոգնեցուցիչ», սակայն նշել է, որ «դեռեւս հիանալի տրամադրություն ունի»։
Ըստ Նավալնու՝ ինքը խցից բացի «ոչինչ չի տեսել», երբեմն իրեն հանել են կալանավայրի բակում զբոսնելու:
«Մի խոսքով՝ ինձ համար մի՛ անհանգստացեք: Ես շատ լավ եմ: Անչափ ուրախ եմ, որ վերջապես տեղ հասա»,- եզրափակել է Նավալնին: