Դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջեւ:
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների շուրջ։