ՀՀ փրկարար ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
ՀՀ մուտք գործելու համար ռուսական կողմում 1000 բեռնատար է կուտակված
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է, որ դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ՀՀ-ՌԴ ուղղությամբ 200 բեռնատար է կուտակվել Վրաստանի տարածքում։ Մաքսային կցորդի տվյալներով` եւս 1000 բեռնատար էլ ռուսական կողմում է հավաքված դեպի ՀՀ ուղղությամբ: