Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել: Կուբայի նախագահը հավելել է, որ Գազայում Իսրայելի ահաբեկչական պետության իրականացրած ցեղասպանությունը նվաստացում է համայն մարդկության համար:
«Որքա՞ն է շարունակվելու անպատժելիությունը, մինչեւ ե՞րբ կլինի սպանելու լիակատար ազատություն։ Կուբան, որը երբեք անտարբերների շարքում չի լինի, նորից ու նորից իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն Պաղեստինի»,- X սոցիալական ցանցի (նախկին Թվիթեր) գրառման մեջ նշել է Կուբայի առաջնորդը։