Wildberries-ը 2024 թվականի հունվարին կներկայացնի պատվիրելուց անմիջապես հետո գնումը չեղարկելու տարբերակը, որը հասանելի կլինի ընկերության պաշտոնական կայքում եւ բջջային հավելվածում։ Գնորդները չեղարկման կոճակը կտեսնեն «Առաքում» բաժնում՝ ապրանքի քարտի մոտ։
Չեղարկման տարբերակն առաջին փուլում հասանելի կլինի հետվճարով ապրանք գնած հաճախորդներին: Այդ հաճախորդները թիվը շուրջ 80% է: Պատվերը կոճակով չեղարկելու հնարավորությունն ավելի ուշ հասանելի կդառնա Wildberries-ի բոլոր գնորդների համար։ Պատվերը հնարավոր կլինի չեղարկել պատվիրելուց հետո առաջին ժամվա ընթացքում: