Ղազախստանը հանել է «Թալիբան» շարժումը երկրում արգելված ահաբեկչական խմբավորումների ցանկից: Դրա մասին հաղորդել է «Ղազինֆորմ»-ը՝ հղում անելով հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովին։
Դիվանագետը գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ «Թալիբան» շարժումը այդ ցանկից դուրս թողնելու որոշումն ընդունվել է ըստ ՄԱԿ-ի պրակտիկայի, հետեւաբար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձեւերի համաձայն: Սմադիարովը հավելել է, որ «Թալիբան» շարժումը ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցանկում։