Մոլդովայի՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ հանրաքվե չի կարող կազմակերպվել չճանաչված Մերձդնեստրի տարածքում: Դրա մասին հանրապետության ղեկավար Մայա Սանդուն հայտարարել է Veridica-ին դեկտեմբերի 28-ին տված հարցազրույցում։
«Մերձդնեստրի տարածաշրջանի տարածքում ընտրատեղամասեր չեն կարող բացվել, քանի որ այն չի վերահսկվում սահմանադրական մարմինների կողմից»,- ասել է Սանդուն։ Հետեւաբար, ըստ Մոլդովայի նախագահի, Դնեստրի ձախ ափի բնակիչները կարող են գալ քվեարկելու աջ ափին։