Ռուսաստանի 1213 քաղաքացիներ, որոնք չեն դիմել կացության թույլտվության համար, ենթակա են արտաքսման: Դրա մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է Լատվիայի քաղաքացիության եւ միգրացիայի հարցերով վարչությունը։
Բալթյան հանրապետությունն արդեն լքել է 904 ռուս: Նրանք կացության թույլտվություն ստանալու համար ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել։