Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Դրա մասին դեկտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա մանրամասնել է, որ հունվարին Հայաստանում լինելու են անոմալ տաք եւ բավարար տեղումներ։
«Առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճան։ Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա +10-ից +14 աստիճան»,– նշել է նա։
Ըստ Սուրենյանի` ՀՀ-ն դեռեւս արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6-8 աստիճան։ Սռաջիկա 5 օրերին եւս տաք օդային հոսանքները չեն նահանջելու։