Սաուդյան Արաբիայում դեկտեմբերի 29-ին նախատեսված էր «Գալաթասարայի» եւ «Ֆեներբախչեի» մասնակցությամբ Թուրքիայի Սուպերգավաթի խաղը։
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառներ բերել մարզադաշտ, հնչեցբել Թուրքիայի օրհներգը, ֆուտբոլիստներին էլ արգելվել է հագնել Աթաթուրքի պատկերով շապիկներ։
Արդյունքում երկու թիմերն էլ հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ չեն ժամանել «Էր Ռիադի» մարզադաշտ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։