Եվրամիությունը մտադիր չէ Հունգարիային զրկել ձայնի իրավունքից։ Դրա մասին դեկտեմբերի 30-ին Soir պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոն։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն արձանագրել է, որ որոշակի միջոցներ են ձեռնարկվել: «Ըստ էության՝ Հունգարիան որոշակի առաջընթաց է գրանցել։ Պետք է առաջ շարժվել: Այո՛, դա ակնհայտ է»,- հավելել է Բելգիայի վարչապետը։
Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր, որ ԵՄ-ում որոշ պաշտոնյաներ քննարկում են օրենքի գերակայության խախտումների պատճառով Հունգարիային պատժելու ընթացակարգի վերսկսման հնարավորությունը, երբ բրյուսելյան գագաթնաժողովում Հունգարիան վետո դրեց Կիեւին 50 միլիարդ եվրո ԵՄ-ի տրամադրվելիք մակրոֆինանսական օգնության համար:
ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովից առաջ Եվրահանձնաժողովը հայտնեց, որ բոլորովին անսպասելիորեն Բուդապեշտից պարզաբանումներ է ստացել այդ երկրում իրավունքի գերակայության վերաբերյալ, որոնց պատճառով Հունգարիան մինչ օրս արգելափակում է ԵՄ բյուջեից 10 միլիարդ գումարի ֆինանսավորումը: