Ուկրաինան խաղաղ բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, այլ նրան վերջնագիր կներկայացնի: Դեկտեմբերի 29-ին լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցություններ չեն լինելու: Բառի դասական իմաստով չեն լինելու: Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ամենաբարձր մակարդակով վերջնագրերի պահանջներ կլինեն, եւ Ռուսաստանը կընդունի դրանք»,- ասել է Կիեւի պաշտոնյան։
Պոդոլյակը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները դեմ են հրադադարի ցանկացած սցենարի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի փաստացի հաղթանակ։
Մոսկվան հայտարարել է դիվանագիտական շփումների իր պատրաստակամության մասին, սակայն «ներկայում իրավիճակի խաղաղ ուղղությամբ անցնելու նախադրյալներ չկան»: