Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բնակչությունը 1991 թվականի համեմատ 2023-ին ավելացել է միայն մահմեդական երկրներում:
Ամենից շատ աճել է Տաջիկստանի բնակչությունը՝ գրեթե 2 անգամ: Հայաստանի բնակչությունը, որը 1991 թվականին 3,5 միլիոն էր, 2023-ի դրությամբ նվազել է 14,3 %-ով եւ հասել շուրջ 3 միլիոնի: Ադրբեջանում, որտեղ 1991-ին բնակվում էր 7,2 միլիոն մարդ, բնակչությունն ավելացել է ավելի քան 47 %-ով:
Ռուսաստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 148,5 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 1,62 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 146, 1 միլիոն մարդ:
Բելառուսում, որտեղ 1991-ին բնակվում էր 10,1 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 6,9 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 9, 4 միլիոն մարդ:
Ուկրաինայում, որտեղ 1991-ին բնակվում էր 52 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 29,4 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 36,7 միլիոն մարդ:
Ուզբեկստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 20,9 միլիոն մարդ, բնակչությունը ավելացել է 68,4 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 35,2 միլիոն մարդ:
Ղազախստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 16,4 միլիոն մարդ, բնակչությունը ավելացել է 21,9 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 20 միլիոն մարդ:
Վրաստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 4,8 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 20,8 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 3,8 միլիոն մարդ:
Լիտվայում, որտեղ 1991-ին բնակվում էր 3,7 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 32,4 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 2,5 միլիոն մարդ:
Մոլդովայում, որտեղ 1991-ին բնակվում էր 4,3 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 41,4 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 2,5 միլիոն մարդ:
Լատվիայում, որտեղ 1991-ին բնակվում էր 2,6 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 30,8 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 1,8 միլիոն մարդ:
Ղրղզստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 4,4 միլիոն մարդ, բնակչությունը ավելացել է 56,8 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 6,9 միլիոն մարդ:
Տաջիկստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 5,4 միլիոն մարդ, բնակչությունը ավելացել է 88,9 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 10,2 միլիոն մարդ:
Թուրքմենստանում, որտեղ 1991-ին բնակվում էր 3,7 միլիոն մարդ, բնակչությունը ավելացել է 67,7 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 6,2 միլիոն մարդ:
Էստոնիայում, որտեղ 1991-ին բնակվում էր 1,5 միլիոն մարդ, բնակչությունը նվազել է 13,3 %-ով եւ 2023-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 1,3 միլիոն մարդ: