Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է: Դրա մասին իր տելեգրամյան ալիքի գրառման մեջ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։
Նա հավելել է, որ 109 տուժածներից 25-ը դեռեւս ծանր վիճակում են, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ:
Բելգորոդի նահանգապետն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, կան զոհեր ու վիրավորներ։ Բացի դրանից՝ տուժել են 37 բազմաբնակարան շենք, 453 բնակարան, երեք մասնավոր տնային տնտեսություն եւ 7 սոցիալական օբյեկտ։
Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծությունից հետո Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով: