Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունվարի 1-ից դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները եւ պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգեւոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որեւէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի եւ հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- ասված է հայտարարությունում։
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանը երկրի խոշոր պահոցներից է, այստեղ է պահվում հայագիտական եւ աստվածաբանական շուրջ 80 հազար միավոր գրականություն` գրքեր եւ ձեռագրեր: