Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցված ծնունդների թիվը շեշտակիորեն աճել է։
2023 թվականի ընթացքում լույս աշխարհ է եկել 927 երեխա, 2022-ին ծնունդների թիվը եղել է 670, իսկ 2021-ին` 478։
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական բոլոր հաստատություններում 2023 թվականին ծնվել է 2728 երեխա` 1444 տղա, 1284 աղջիկ, ծնունդներից 25-ը զույգ է եղել։
2024֊ի հունվարի 1-ի գիշերը մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան էլ տղա է։