Մինչեւ փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կիլոմետրը փակ է լինելու ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների համար։
Դրա մասին հունվարի 4-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Միաժամանակ նշվում է, որ շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով: