Պետդեպարտամենտը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն այլեւս չի ձգտում Կիեւի հաղթանակին:
Ըստ Reuters գործակալության՝ ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշման նման մեկնաբանությունը ճիշտ չէ: Ավելին՝ ԱՄՆ-ը պատերազմի առաջին օրվանից ձգտել է Ուկրաինայի հաղթանակին՝ դրա համար ոչ մի միջոց չխնայելով:
Դեկտեմբերի 27-ին Politico-ն հոդված է հրապարակել, որտեղ անանուն աղբյուրները պնդում են, թե Բայդենի վարչակազմն, իբր, Կիեւին առաջարկել է հարձակողականից անցնել պաշտպանողական մարտավարության՝ պահպանելով հնարավոր ամենաուժեղ բանակցային դիրքերը, երբ Ռուսաստանը պատրաստ լինի խաղաղ բանակցությունների: