Ղազախստանում վճարովի արբանյակային եւ ինտերնետ հեռուստատեսության օպերատոր TVCOM-ը (JSC Kazteleradio) հեռարձակման գրաֆիկից հանել է «Առաջին ալիք», «Առաջին ալիք ԱՊՀ», «Կինոյի տուն», «Առաջինի երաժշտությունը», «Հաղթանակ», «Կարուսել» եւ այլ ռուսական հեռուստաալիքները:
Օպերատորի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումն ընդունվել է որպես «տեղեկատվական օրակարգ ունեցող ալիքների թվի կրճատման» մաս։ Ցանցից դուրս մնացած բոլոր ալիքները պատկանում են ТОО «ПКВС Казахстан» հեռուստաալիքների ընտանիքին:
Բացի դրանից՝ «Казтелерадио» ԲԲԸ-ից հայտնել են, որ ապագայում նախատեսվում է ցանցից աստիճանաբար կրճատել «լրատվական-տեղեկատվական նարատիվով օտարերկրյա ալիքները»: Նման ալիքներին կփոխարինեն բարձր վարկանիշ ունեցող կինո, ժամանցային եւ ճանաչողական ալիքները։
Նախորդ տարվա նոյեմբերին Ղազախստանի իշխանություններն արգելափակել էին Sputnik24 պորտալը, որի միջոցով հանրապետության տարածքում հնարավոր էր դիտել «Россия 1», «Россия 24», NTV եւ Russia Today հեռուստաալիքները։ Արգելափակման պատճառը Ղազախստանի տարածքում արտոնագիր չունեցող հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման օպերատորների ծառայությունների տեղեկության տարածումն էր։