Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին Քերմանում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին հրամանատարներին կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի հետ անմիջական ռազմական առճակատումից:
Նա կարգադրել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գործողություններով եւ ամերիկյան բազաների վրա «պրոկսի խմբերի» հարձակումներով։