Հունվարի 4-ին Միացյալ Նահանգները Ադրբեջանին ավելացրել է կրոնական ազատության հսկողության տակ գտնվող երկրների ցանկում՝ էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Բաքվի վերահսկողության հաստատումից հետո քրիստոնեական ժառանգության ոչնչացման հանդեպ անհանգստությունից դրդված:
Ըստ Ֆրանսպրես գործակալության հաղորդագրության՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հրապարակելով նշանակումների տարեկան ինդեքսը, պահպանել է կրոնի ազատության լուրջ խախտումներ արձանագրած բոլոր 12 երկրները, մասնավորապես, Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը, որոնք նախորդ տարվա սեւ ցուցակում էին:
Միակ փոփոխությամբ Բլինքենը կրոնական ազատության լուրջ խախտումների կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար Ադրբեջանին ավելացրել է կրոնական ազատության հսկողության ցանկում, ինչը նշանակում է, որ նա առանց բարելավումների կմիանա պատժամիջոցներ ենթադրող սեւ ցուցակին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ կրոնի կամ դավանանքի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն պահից ի վեր, երբ Կոնգրեսը 1998-ին ընդունել եւ կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը:
«Կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների եւ նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունները եւ խաղաղ ցույցերի համար երկարատեւ բանտարկությունը, անդրազգային բռնաճնշումները եւ կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը»,-շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը հույս է հայտնել, որ ատելությունը, անհանդուրժողականությունը եւ հալածանքը չհանդուրժող մարդկանց շնորհիվ մարդկությունը մի գեղեցիկ օր կտեսնի աշխարհ, որտեղ բոլորը կապրեն արժանապատվորեն եւ հավասար: