Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված` ԱՄՆ դիվանագիտական ջանքերը: Հունվարի 4-ին ճեպազրույցում սրա մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ հետամուտ լինելու այն կարեւոր դիվանագիտական ջանքերին, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Անդրադառնալով երկու պետությունների արտգործնախարարների` Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին՝ Միլլերը նշել է, որ բանակցությունների ժամկետի որոշվելուն պես պաշտոնական հայտարարություն կլինի։