Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հունվարի 5-ին Գերագույն ազգային անվտանգության եւ պաշտպանության ռադայի հանձնաժողովի նիստին զորակոչի մասին կառավարության օրինագիծը քննարկելիս պատգամավորներին կոչ է արել մեկնել ռազմաճակատ զինվորական անձնակազմի սղության պատճառով։
Պատգամավորներից մեկը կայքին հայտնել է, որ քննարկումը շատ զգացմունքային է անցել։ Ըստ նրա՝ Զալուժնին, մասնավորապես, ասել է, որ իրեն «մարդիկ են պետք»։ «Եթե հետ չբերեք աշխարհի տարբեր երկրներում ապաստանած ուկրաինացիներին, ձեզ կզորակոչեմ, որ մասնակցեք պատերազմի»,- զգուշացրել է Զալուժնին։
Պատգամավորի պնդմամբ՝ Զալուժնին դեմ է եղել նաեւ բանտարկյալներին եւ հանցագործներին բանակ հավաքագրելու օրենսդրական նախաձեռնությանը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ բանակը վատ մարդկանց համար չէ։
Դեկտեմբերի վերջին ուկրաինական բանակի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերին միանալ ցանկացող կամավորների թիվը նվազել է ։