Իրանի նախագահ Ռաիսին համոզմունք է հայտնել, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումն ի վերջո կհանգեցնի ամբողջ Իսրայելի կործանմանը։
Դրա մասին երկրի ղեկավարն ասել է՝ ելույթ ունենալով շաբաթվա սկզբին ԴԱԻՇ-ի (Իսլամական Պետություն) իրականացրած կրկնակի պայթյունների 89 զոհերի հուղարկավորության ժամանակ։
Ելույթի ընթացքում Ռայիսը հոկտեմբերի 7-ի հարձակման համար խրախուսել է ՀԱՄԱՍ-ին: «Մենք վստահ ենք, որ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությունը կհանգեցնի Սիոնիստական ռեժիմի կործանմանը»,- շեշտել է Ռաիսին:
«Մեր թշնամիները տեսնում են Իրանի հզորությունը, եւ ամբողջ աշխարհը գիտի Իրանի ուժն ու հնարավորությունները։ Մեր զինված ուժերն իրենք կորոշեն որտեղ եւ երբ պետք է գործել»,- հավելել է Իրանի նախագահը՝ նման կերպ ակնարկելով, որ մահացու ռմբակոծությունների պատասխանատուներին ծանրագույն հակահարված է սպասում: