Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 6-ին շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին Սուրբծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա ծխականներին աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի քաղաքացիներին։ Նրանց հետ շնորհավորում եմ նաեւ այն դավանանքների ներկայացուցիչներին, ովքեր այսօր նշում են Տիրոջ Ավետումը։ Միանում եմ ձեր ուրախությանը եւ մաղթում խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Վրաստանի նախագահը:
«Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին եւ եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության առթիվ։ Թող այս օրը ուրախություն եւ երջանկություն բերի բոլորին, ովքեր սրտով եւ հոգով նշում են այս մեծ տոնը։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն եւ բարգավաճում»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: