Հոկտեմբերի 7-ից ի վեր շրջափակված Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի զոհ են դարձել 10 հազար երեխա եւ 7 հազար կին։
Ըստ Գազայում պաղեստինյան ինքնավարության կառավարության մամուլի ծառայության՝ իսրայելական ուժերը 92-րդ օրն է շարունակում են հարձակումները Գազայի վրա։
Ընդհանուր առմամբ, Իսրայելն այս ընթացքում Պաղեստինի էքսկլավում իրականացրել է 1903 «ռմբակոծություն»:
Զեկույցում ասվում է, որ 22 հազար 722 զոհվածների եւ 58 հազար 166 վիրավորների մարմինները տեղափոխվել են էքսկլավի հիվանդանոցներ:
2,3 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող Գազայի մոտ երկու միլիոն բնակիչներ ստիպված են եղել տարհանվել։ Բացի դրանից, ըստ պաղեստինյան ինքնավարության կառավարության մամուլի ծառայության, անհայտ կորած է համարվում 7 հազար մարդ, որոնց 70 տոկոսը երեխաներ եւ կանայք են։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետեւանքով զոհվել է 326 բուժաշխատող, 45 քաղաքացիական պաշտպանության անձնակազմ եւ 107 լրատվամիջոցի աշխատակից: Բացի դրանից՝ իսրայելական ուժերը գերի են վերցրել 99 բուժաշխատողի եւ 10 լրագրողի։
Իսրայելի գնդակոծության հետեւանքով Գազայի հատվածում ամբողջությամբ ավերվել է 69 հազար տուն, ընդհանուր առմամբ վնասվել է 290 հազար շինություն։
Իսրայելի հարձակումների ժամանակ ավերվել են նաեւ 134 կառավարական հաստատություններ, 130 մզկիթ, 3 եկեղեցի եւ 94 կրթական հաստատություն: Եվս 295 դպրոց եւ 240 մզկիթ մասամբ վնասվել են։