Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան 2023-ի արդյունքներով հունվարի 8-ին հրապարակել է «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրների անունները:
«Ոսկե գլոբուս» 81-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Բեվերլի Հիլզի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր»): Այս ֆիլմը ճանաչվել է նաեւ լավագույն դրամատիկ ֆիլմ:
Ռեժիսորներ Ժյուստին Տրիեի եւ Արթուր Արարիի «Անկման անատոմիան» ֆիլմը հաղթել է«Լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմը հաղթել է նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Աղքատները-թշվառները» ֆիլմը ճանաչվել է լավագույն մյուզիքլ եւ կատակերգություն, իսկ լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Ժառանգները»: «Արջը» ֆիլմը հաղթել է լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ անվանակարգում, «Գզվռտոցը» ճանաչվել է լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ:
Լիլի Գլադսթոունը («Ծաղկային լուսնի մարդասպանները») եւ Կիլիան Մերֆին («Օպենհայմեր») մրցանակների են արժանացել լավագույն դրամատիկ դերեր մարմնավորելու համար: Դեյ Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները») եւ Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր») համապատասխանաբար հաղթել են լավագույն դրամատիկ դերասանուհի եւ երկրորդ պլանի դերասան անվանակարգերում:
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերերի համար մրցանակի են արժանացել Փոլ Ջամատին («Լքվածները») եւ Էմմա Սթոունը («Աղքատները-թշվառները»): Սառա Սնուկը («Ժառանգները») եւ Կիրան Քալկինը («Ժառանգները») ճանաչվել են դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհին եւ դերասան անվանակարգերում:
Այո Էդեբիրին («Արջը») եւ Ջերեմի Ալեն Ուայթը («Արջը») ճանաչվել են կատակերգական կամ երաժշտական սերիալի լավագույն դերասանուհի եւ դերասան: Սթիվեն Յանը («Գզվռտոց») եւ Ալի Վոնգը («Գզվռտոց») համապատասխանաբար հաղթել են Մինի-սերիալում լավագույն դերասանուհի եւ դերասան անվանակարգերում:
Մեթյու Մաքֆեդիենը («Ժառանգները») եւ Էլիզաբեթ Դեբիկին («Թագը») ճանաչվել են մինի-սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասաններ:
2023-ի արդյունքներով՝ լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Հայաո Միյաձակիի «Տղան եւ թռչունը», իսկ լավագույն սաունդթրեքը՝ «Բարբի» անիմացիոն ֆիլմի «What Was I Made For?» երգը: