2023-ին Երեւանի մետրոյից օգտվել է 29 միլիոն 587 հազար 969 ուղեւոր: Դրա մասին հայտարարել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
Նա նաեւ հայտնել է, որ հունվարի 15-ին մետրոպոլիտենը կհամալրվի եւս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Ըստ նրա՝ այդ շարժակազմի գործարկումից հետո մետրոն այլեւս չի ունենա կանգնած գնացքներ: «Բոլորը վերանորոգվել են եւ կլինեն աշխատանքի մեջ»,- հավելել է նա։
Ավելի վաղ մետրոպոլիտենը գործարկել էր եւս երեք շարժակազմ՝ երեքական վագոնով։