Հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ, որոնց մի մասը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը խոցել են։ Զալուժնին հայտնել է, որ խոցվել են ՌԴ զինված ուժերի 18 հրթիռ եւ 8 ԱԹՍ։ Ուկրաինական կողմը հայտնել է 3 զոհի եւ ավելի քան 30 վիրավորի մասին։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաճակատի տարբեր ուղղություններով ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։
Ռուսաստանի զինված ուժերը ծովից եւ օդից գերճշգրիտ հեռահար զենքերով խմբային հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին: Կիրառվել է նաեւ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգ: