Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մտահոգում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Քահանայապետը Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության հասնելու կոչ է արել:
Նա միաժամանակ խոսել է տեղահանված անձանց վերադարձի իրավունքների պահպանման եւ կրոնական հուշարձաններն ու սրբավայրերը հարգելու անհրաժեշտության մասին։
Ֆրանցիսկոս պապն իր ելույթում կրկնել է իր հայտարարությունը, որ աշխարհը շարժվում է դեպի Երրորդ աշխարհամարտ՝ կոչ անելով բանակցությունների միջոցով վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը:
«Չի կարելի թույլ տալ, որ այդ հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, մենք պետք է բանակցությունների միջոցով վերջ դնենք շարունակվող ողբերգությանը՝ միջազգային իրավունքի պահպանմամբ»,- շեշտել է Հռոմի պապը։