Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, մանկավարժ Համո Մաթեւոսյանը։
Համո Մաթեւոսյանը արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի կրտսեր եղբայրն է։
Գրողի՝ Ահնիձորում բնակվող կրտսեր եղբայրը՝ Համո Մաթեւոսյանը, 20 տարուց ավելի զբաղվում էր Հրանտ Մաթեւոսյանի անտիպ ստեղծագործություններով, որոնցից շատերն արդեն իսկ տպագրվել են։
Աշխատանք, որի արդյունքում այսօր հայ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու մեծ գրողի անտիպ ստեղծագործություններին։
ՏԵՍ ՆԱԵՎ Համագյուղացիները հիշում են Հրանտ Մաթեւոսյանին |