Աշխարհահռչակ հեռուստաավետարանիչ ԹԻ Բի Ջոշուայի եկեղեցում 20 տարի շարունակ խոշտանգումների ու բռնաբարության են ենթարկվել: Դրա մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով իր սկսած հետաքննության արդյունքները:
Ըստ տասնյակ նախկին ծխականների վկայությունների՝ աշխարհի ամենամեծ քրիստոնեական ավետարանական եկեղեցիներից մեկի հիմնադիրը, որը մահացել է 2021-ին, 20 տարի շարունակ դաժան հանցագործություններ է կատարել։ Հանցագործությունների թվում նշվում են բռնաբարությունները, ապօրինի աբորտները, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը, մտրակահարումն ու մարդկանց կապանքների մեջ պահելը: Այս ամենը տեղի է ունեցել Նիգերիա Լագոս քաղաքի «Բոլոր ազգերի եկեղեցու սինագոգներ» փակ համալիրում:
ԹԻ Բի Ջոշուայի քարոզները հայտնի էին միլիոնավոր հեռուստադիտողների շրջանում: Դրանց ընթացքում նա հիվանդների «ապաքինման հրաշքներ» էր ցուցադրում, որոնք ուխտավորները գալիս էին Լագոս՝ տեսնելու։