Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության՝ նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրականացրել են 68 այց արտերկիր: Պաշտոնական այցերից 40-ը արտերկիր կատարել է ՀՀ արտգործնախարարը:
2023 թվականին ԱԳՆ-ի գործունեության հաշվետվության շարքում ներկայացվել են նաեւ առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:
Հաշվետվության ընթացքում անդրադարձել են 2024-ին նախատեսված միջազգային միջոցառումները եւ այդ առնչությամբ ենթադրվող ֆինանսական ծախսերը: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ նախանշվել ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները: