Ուկրաինայում հակամարտությունը լուծելու միջնորդական ջանքերը ներառված են 2024-ին Անկարայի արտաքին քաղաքական նպատակների մեջ, եւ թուրքական կողմը կառաջարկի վերսկսել Ստամբուլի բանակցային գործընթացը։ Դրա մասին հայտնել է Անկարայում ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են Ուկրաինայի ապառազմականացման հարցերը, իսկ այժմ հնարավոր է համաձայնության գալ կամ հարցը լուծել ուժով։ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր վերջին հեռախոսազրույցում կրկին նշել էր Անկարայի պատրաստակամությունը։
Մոսկվան նախկինում հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիեւը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։ Կրեմլից նշել են նաեւ, որ Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն անցնելու նախադրյալներ դեռեւս չկան:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպմանը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպումը նախապատրաստական փուլում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով: Երկու երկրների նախագահները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով: