Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվարին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը եւ քննական կենտրոնների ցանկը:
Ըստ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը եւ 4-ը:
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
«Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար լեզուները»՝ հունվարի 27-ին,
«Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներինը՝ հունվարի 28-ին,
«Մաթեմատիկա» առարկայինը՝ փետրվարի 3-ին:
«Կենսաբանություն» եւ «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն փետրվարի 4-ին:
ԳԹԿ տնօրենի մեկ այլ հրամանով հաստատվել է նաեւ բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը։ Դրանք 42-ն են. 14-ը՝ Երեւանում. եւ 28-ը՝ մարզերում.
Երեւան
Թիվ 6, 11, 57, 88, 135, 155, 168 եւ 200 հիմնական դպրոցներ, ինչպես նաեւ թիվ 29, 62, 118, 170, 189 եւ 190 ավագ դպրոցներ
Արագածոտնի մարզ
Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, Օհանավանի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզ
Արմավիրի թիվ 5, 6 հիմնական դպրոցներ եւ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
Արարատի մարզ
Արտաշատի թիվ 1, 2 եւ 5 հիմնական դպրոցներ
Գեղարքունիքի մարզ
Գավառի թիվ 2 եւ 8միջնակարգ դպրոցներ եւ թիվ 3 հիմնական դպրոց
Լոռու մարզ
Վանաձորի թիվ 7 եւ 30 հիմնական դպրոցներ, թիվ 24 միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզ
Չարենցավանի թիվ 3, 4 եւ 5 հիմնական դպրոցներ, Չարենցավանի ավագ դպրոց
Շիրակի մարզ
Գյումրու թիվ 10, 11 եւ 23 հիմնական դպրոցներ
Սյունիքի մարզ
Գորիսի թիվ 2 եւ 3 հիմնական դպրոցներ
Կապանի թիվ 6 եւ 7 հիմնական դպրոցներ
Տավուշի մարզ
Իջեւանի ավագ դպրոց եւ թիվ 4 հիմնական դպրոց
Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի ավագ դպրոց: