Հարավային Կորեայի խորհրդարանը հունվարի 9-ին 208 կողմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունել է մի օրինագիծ, որով արգելվում են վաճառքի համար շների բուծումն ու մորթն շան մսի օգտագործումը։
Մսի համար շներ բուծողներին սպառնում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում կամ մինչեւ 20 միլիոն վոն (12, 8 հազար դոլար) տուգանք: Իսկ շուն մորթողներին սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ մինչեւ 30 միլիոն վոն (22,8 հազար դոլար) տուգանք:
Օրինախախտների պատիժները, սակայն, կսկսվեն կիրառվել 2027-ին։ Նախքան երեք տարվա արտոնյալ ժամանակահատվածը լրանալը շների մսի ֆերմերային տնտեսությունները, մատակարարներն ու ռեստորանները պետք է գրանցեն իրենց բիզնեսը տեղական իշխանության մարմիններում: Միաժամանակ նման ձեռնարկությունները փակելու համար պետությունը սուբսիդիաներ կտրամադրի: