Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Դրա մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ միասնական ռեեստրի ստեղծման դեպքում ավելի իրատեսական պատկեր կլինի այդ շուկայի մասին, իսկ անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան:
Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ դրա շնորհիվ քաղաքացիներն անշարժ գույքի շուկայի վերաբերյալ ավելի լավ իրազեկված կլինեն։