Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել եւս 3 երկրի ՝ Տրինիդադ եւ Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի եւ Բոտսվանայի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նշված երկրների հետ դիվանագիտական հարաբարերությունների հաստատումը միտված է փոխշահավետ երկկողմ օրակարգի եւ տարբեր հարթակներում համագործակցության զարգացմանը:
Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի 182 երկրների հետ։
Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՄԱԿ-ի անդամ 14 երկրների՝ Ադրբեջանի, Բարբադոսի, Եմենի, Թուրքիայի, Լեսոթոյի, Հարավային Սուդանի, Մարշալյան կղզիների, Պակիստանի, Պապուա-Նոր Գվինեայի, Սամոայի, Սան Տոմե եւ Պրինսիպիի, Սաուդյան Արաբիայի, Սողոմոնի Կղզիների եւ Տոնգայի հետ: Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ հայտնի պատճառներով: