Հայաստանում բենզինը 2023-ի դեկտեմբերին 2022-ի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0,2%-ով։
Գերատեսչության տվյալներով՝ 2023-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 0,5% եւ 0,9% գնանկում:
Գնանկում է արձանագրվել նաեւ 2023-ի հունվար-դեկտեմբերին 2022-ի հունվար-դեկտեմբերի համեմատ։ Բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11,9% եւ 12,8%-ով: