Հայաստանը Եվրամիության երկրներից 2023-ին ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92,99 տոկոսը:
Դրա մասին հունվարի 10-ին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
ՀՀ քաղաքացիների հետընդունման հայտեր ամենից հաճախ ստացվում են Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից։