Հայաստանում կարագի եւ ձեթի գները 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ նվազել են 20,6%-ով: Դրա մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Մասնավորապես մարգարինի գինը մեկ տարում նվազել է 23,1%-ով, կարագինը՝ 5,7%-ով: 2022-ի ապրիլից ձեթի գնի աճը պահպանվել է 20%-ի եւ ավելի բարձր մակարդակում, նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։
Հացաբուլկեղենի եւ հացահատիկի գները նվազել են 8,7%-ով: Հարկ է նշել, որ տարածաշրջանում եւ աշխարհում ցորենի գները նվազել են շնորհիվ Ռուսաստանում եղած մեծ բերքի, որը սպասվում է նաեւ 2024-ին։ Կաթնամթերքի եւ ձվի գները փոքր-ինչ ցածր են նախորդ տարվա համեմատ:
Մսի գները մնացել են նախորդ տարվա մակարդակում (նվազել են մոտ 1%-ով), շաքարավազի եւ շոկոլադի գները նվազել են մոտ 4%-ով: