Եմենի ռազմածովային ուժերը հունվարի 10-ին անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ եւ հականավային հրթիռներով գրոհել են Իսրայելին աջակցող ամերիկյան նավը։ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հետ են մղել հութիների մինչ այժմ ամենամեծ հարձակումը Կարմիր ծովում:
BBC-ն հայտնել է, որ հարձակման մասին հունվարի 10-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսը: ԱՄՆ-ի եւ բրիտանացի հրամանատարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումն ուղղված է եղել Կարմիր ծովի հարավում, որտեղ նավարկում են տասնյակ միջազգային առեւտրային նավեր: Ոչ ոք չի տուժել։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ընդգծել են, որ հարձակումը բարդ է եղել՝ օգտագործելով թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, ինչը վկայում է այն մասին, որ հութիները տարբեր զինատեսակներ ունեն։ Հարվածը հետ մղելուն մասնակցել է երեք կործանիչ, խոցվել են նաեւ ամերիկյան F-18 կործանիչներ։
Եմենի հարձակման մասին հայտարարել է «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ռազմական ներկայացուցիչ Յահիա Սարիան:
Սա Եմենի հութիների առաջին հարձակումն է ամերիկյան նավի վրա: Նշվում է, որ դա Եմենի հութիների պատասխանն է ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի 31-ին իրենց ռազմածովային ուժերի վրա հարձակման: