Իսրայելական պատվիրակությունը հունվարի 10-ին Կահիրեում վայրէջք է կատարել Եգիպտոսի հետ բանակցությունների նոր փուլի համար:
Times of Israel պարբերականը գրում է, որ բանակցության առարկա կլինի ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առեւանգված հրեա պատանդների փոխանակումը Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ:
Բանակցային գործընթացում միջնորդներն են Եգիպտոսը, Կատարը եւ Միացյալ Նահանգները։