Հյուսիսային Կորեան Ուկրաինան օգտագործում է որպես իր հրթիռների փորձադաշտ: Այդ հրթիռները ընդունակ են նույնիսկ միջուկային մարտագլխիկ կրելու:
Ըստ Sky News-ի՝ դրա մասին հունվարի 10-ին հայտարարել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի մշտական ներկայացուցիչը՝ հավելելով, որ նման կերպ ԿԺԴՀ-ն Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ անպարկեշտ արհամարհանք է դրսեւորում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրվել է՝ քննարկելու համար Ուկրաինայի պատերազմը, եւ բանավեճերի մեծ մասը կենտրոնացած էր Ռուսաստանին հրթիռներ եւ անօդաչու սարքեր մատակարարելու հարցում Հյուսիսային Կորեայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դերի վրա: ՄԱԿ-ի անդամ շատ երկրներ Թեհրանին եւ Փհենյանին կոչ են արել դադարեցնել առեւտուրը Մոսկվայի հետ: