Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Սպիտակ տունը հավանություն է տվել օրենսդրությանը, որը հնարավորություն կընձեռի շուրջ 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու եւ փոխանցելու Ուկրաինային:
Դրա մասին ասված է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ազգային անվտանգության խորհրդի նոտայում:
Ակտիվները բռնագրավելու Բայդենի մտադրությունը ծագել է այն բանից հետո, երբ Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլարի ֆինանսավորումը, նշում է Bloomberg-ը։