ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե հաղթի պետության ղեկավարի ընտրություններում, կձեռնարկի ներգաղթյալների՝ Նահանգների պատմության մեջ ամենամեծ արտաքսումը ԱՄՆ-ից։
Fox News հեռուստաալիքի եթերում՝ Այովայում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բոլոր անօրինական ներգաղթյալներին կվերադարձնի այնտեղ, որտեղից եկել են:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն այս տարվա նոյեմբերին։