Հունվարի 11-ին հաստատվել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ «ուղեղի մահից» բացի կսահմանվի նաեւ «կենսաբանական մահ» հասկացությունը։ Ըստ հիմնավորման՝ դա անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման համար:
Օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից բացի՝ կսահմանվի նաեւ մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։
Վերանայվել են նաեւ փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները: Ամրագրվել է, որ կենդանի դոնորն իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով լինելու շարունակական հսկողության մեջ: