Զենքով պարգեւատրված անձանցից կարող են վերցնել այն, անպիտան դարձնել, ապա վերադարձնել սեփականատիրոջը։ Դրա մասին հունվարի 11-ին «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնավորապես, նա առաջարկել է վերցնել զենքով պարգեւատրված անձանց մոտ եղած զենքը, մալել, ապա վերադարձնել տվյալ անձին։
«Նախագծով առաջարկվում էր առգրավել այդ զենքերը, բայց հաշվի առնելով մեր քննարկումներն ու այն տրամաբանությունը, որ անձը այդ պարգեւատրված զենքի սեփականության իրավունք ունի, ճիշտ կլինի գործող կարգավորումը փոխել։ Զենքը կդարձվի անպիտան ու կվերադարձվի տիրոջը»,– ընդգծել է Սարգսյանը։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը շրջանառության մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։