Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին ակնարկել է, որ չի ըմբռնում ՄԱԿ-ի գոյության իմաստը։ Արգենտինայի ղեկավարը հեգնանքով զուգահեռ է անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության եւ առօրյա կենցաղում կիրառվող մի շարք առարկաների միջեւ, որոնց նշանակությունը շատերի համար հանելուկ է։
Քաղաքական գործիչն իր X (նախկին Թվիթեր) սոցիալական գրառման մեջ հրապարակել է կոլաժ, որտեղ ՄԱԿ-ի խորհրդանշանի կողքին զետեղել է մարզակոշիկ, վերնաշապիկ եւ էլեկտրական լարով խրոց: Կոլաժում կարմիրով շրջագծված են տարրերը, որոնց նպատակը շատերի համար անհասկանալի է:
«Չորս բան, որ չգիտենք՝ ինչի համար են», — գրել է Արգենտինայի նորընտիր նախագահը: